Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Չէր կարող աջլիկ մարդը ձախ ձեռքով ինքն իրեն կրակել

Չէր կարող աջլիկ մարդը ձախ ձեռքով ինքն իրեն կրակել
21.09.2016 | 12:19

Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի մահվան դեպքից հետո ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որ քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով: «Չէր կարող աջլիկ մարդը ձախ ձեռքով ինքն իրեն կրակել»,- այս կարևոր հանագամանքի վրա ուշադրություն հրավիրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

«26-ամյա երիտասարդը, ով առողջական խնդիր չունի, սոցիալապես ամեն ինչով ապահովված է, փայլուն ապագա ունի, ընտանիքի անդամները հարգված մարդիկ են… և հանակարծ ինքնասպանության քայլի է գնում: Ի՞նչ տրամաբանություն կա այստեղ: Սովորաբար ինքնասպանության դեպքում հաղորդագրություն են թողնում դրդապատճառի վերաբերյալ, իսկ նա ընկերների հետ օրեր առաջ քննարկել է առաջիկա նախընտրական ժամանակահատվածում իր և իր ընկերների անելիքների մասին,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Վահե Էնֆիաջյանը՝ հավելելով, որ իրավապահ մարմինների կողմից պաշտոնական հայտարարությունը հապճեպ էր տրված:


«Քաղաքում պաստառներ են տեղադրվել, որը մեծ զայրույթ է առաջացրել Վարդևան Գրիգորյանի կողմնակիցների մոտ և վիճաբանություն է տեղի ունեցել»,- նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը՝ ընդգծելով, որ եթե հանցագործություն է տեղի ունեցել, բնականաբար հերքելու են և փորձելու են ապակողմնորոշել:

Դիտվել է՝ 1015

Մեկնաբանություններ